Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

ԱՄՆ-ի և Ռուսաստանի բարձրաստիճան դիվանագետները կհանդիպեն

ԱՄՆ-ի և Ռուսաստանի բարձրաստիճան դիվանագետները կհանդիպեն
10.09.2017 | 14:57

Պետդեպարտամենտի հաղորդմամբ` առաջիկայում ՌԴ ու ԱՄՆ-ի բարձրաստիճան դիվանագետները կհանդիպեն Հելսինկիում` երկկողմ հարաբերությունները բարելավելու նպատակով:


ԱՄՆ փոխպետքարտուղար Թոմաս Շենոնն ու ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն այս տարի երկու առանձնազրույց են ունեցել` առանց տեսանելի արդյունքների: Այս անգամ, ըստ պետդեպարտամենտի, դիվանագետները կքննարկեն Վաշինգտոնին ու Մոսկվային անհանգստացնող հարցերն ու փոխգործակցությունը երկու գերտերությունների միջև:

Դիտվել է՝ 964

Մեկնաբանություններ